Գործադիրը հունիսի 6-ին որոշեց ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրառի չափը 2019-ին սահմանել 170 միլիոն խմ: Նշենք, որ 170 միլիոն խմ ջրառը օրենքով սահմանված առավելագույն չափաքանակն է, գրում է Ecolur-ը:
Հունիսի 7-ի դրությամբ լճից ջրառ չի իրականացվել: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.78մ, որը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: 2019-ի ընթացքում Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով հոսել է 94.955 միլիոն խմ ջուր:
ՀՀ ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դալբաշյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2019-ի դեկտեմբերի 31-ին: Ներկայումս թունելի ջրթողունակությունը կազմում է մինչև 19 խմ/վայրկյան նախագծային 24 խմ/վ-ի փոխարեն:
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, ըստ նախագծողի, թունելի ջրթողունակությունը կկազմի 20 խմ/վ:










































