ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ Մարիա Ֆերնանդա Էսպինոսա-Գարսեսը հայտարարել է, որ կազմակերպությունը ընտրել է Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամներ: Այս մասին հաղորդում է gazeta.ru -ն:
Նրա խոսքով՝ այդ երկրներն են Վիետնամը, Նիգերիան, Թունիսը, Էստոնիան, Սենթ Վինսենթը և Գրենադինները:
Նա նաև հավելել է, որ Վիետնամը ստացել է առավելագույն ձայները`192, ամենաքիչ ձայները` Սենտ Վինսենթը և Գրենադինները`185:
Նա պարզաբանել է, որ այդ երկրները կփոխարինեն Հասարակածային Գվինեային, Կոտ դ’Իվուարին, Քուվեյթին, Պերուին և Լեհաստանին՝ վերջիններիս ժամկետների լրանալուց հետո:









































