ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպման ժամկետն արդեն հստակեցված է: Այն տեղի կունենա վաղը՝ մարտի 14-ին: Այս մասին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Հանդիպման մասին այլ մանրամասներ՝ տեղի, ժամի, պատվիրակների վերաբերյալ, չեն նշում ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ «Ժառանգության» պատգամավորները:
ԲՀԿ առաջնորդն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների հետ, հերթը «Ժառանգությանն» է:
Լուսանկարը` PAN Photo-ի











































