Նիդեռլանդներում պատահաբար հայտնաբերել են երկրի պատմության մեջ թմրանյութերի խոշորագույն լաբորատորիներից մեկը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը՝ գրում է lenta.ru-ն։
Հաղորդվում է, որ հունիսի 6-ի գիշերը տեղի ունեցած փոթորիկը ծառեր է տապալել: Տեղացիները որոշել են առավոտյան հեռացնել ավերածությունների հետքերը և աշխատելիս տարօրինակ հոտ են զգացել: Նրանք նաև նկատել են մոտակայքում գտնվող շինության մոտ քայլող կասկածելի անձանց:
Բնակիչները ոստիկանություն են ահազանգել։ Արդյունքում ոստիկանները հայտնաբերել են կոկաինի մաքրման լաբորատորիա։ Ներսում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել։ Լաբորատորիայի ենթադրյալ տերերը հասցրել են փախչել։










































