Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին կոչ է անում հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը։ Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
«Հայաստանում ավելացված արժեքի հարկի աճն այս տարվա առաջին մասում կազմել է 7.1%, ապրիլի ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2%, այնպես որ միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողների համար։ Մենք հրավիրում ենք նրանց Հայաստանում դառնալ ավելի հարուստ ու դարձնել մեր երկիրն ավելի հարուստ»,- ասաց Փաշինյանը։








































