Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը մեղադրեց ընդդիմադիրներին՝ ասելով, թե՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ ներկայացնեիք ձեր դիտարկումները. «Կային պատգամավորներ, որ հանձնաժողովի ոչ մի նիստի չեն մասնակցել: Պարոն Տարոն Սիմոնյան, գոնե 1-2 փոփոխություն առաջարկեիք»:
«Երբ նախագիծը նախկինում միանգամից բերում էին և Ազգային ժողովում դակում էին, մեղադրում էիք, հիմա էլ մեղադրում եք այն բանի համար, որ բովանդակին և հանրային քննարկման է դրվել նախագիծը, ինչի համար էլ ձգձգվել է: Ո՞նց անենք՝ ոսկե միջինը ո՞րն է»,- տարակուսեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































