Ողջ աշխարհում կենդանիները փորձում են հեռու մնալ բարձրվոլտայի հոսանքալարերից՝ վկայում են Conservation Biology գիտական պարբերականում հրատարակված հետազոտության արդյունքները:
Գիտնականների կարծիքով՝ դրա պատճառը էլեկտրական պարպումներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Դրանք մարդիկ չեն զգում, իսկ շատ կենդանիներ արձագանքում են:
Հետազոտողները կարծում են, որ էլեկտրամատակարարման գծերից եկող էներգիան նույնիսկ կարող է խախտել կենդանիների որոշ տեսակների միգրացիայի ուղին:
Գիտնականները մտադիր են այդ խնդիրը քննարկել էներգետիկ ընկերությունների հետ՝ փորձելով նվազագույնի հասցնել կենդանական աշխարհին հասցվող վնասը:










































