«Խորհրդավոր չհրկիզվող պահարանը տասնյակ տարիներ գտնվել է կանադական Ալբերտ քաղաքում գտնվող Vermilion թանգարանի նկուղում: Այն բացելու համար դարբիններ են վարձել, հրավիրել արտադրող-ընկերության ներկայացուցիչների, թանգարանի նախկին աշխատակիցների, իսկ հետո նաև սովորական այցելուների: Չհրկիզվող պահարանը չեն կարողացել բացել քառասուն տարի, բայց անսպասելի դա հաջողվել է զբոսաշրջիկներից մեկին», փոխանցում է հեռուստաալիքը:
CNN-ի տվյալներով, չհրկիզվող պահարանի ծածկագիրը հաջողվել է կոտրել կանադացի ճանապարհորդին, որը խնդրել է իրեն և իր ընտանիքին ցույց տալ թանգարանը, թեև այն արդեն փակված է եղել: Զբոսաշրջիկը ականջը մոտեցրել է պահարանին և հավաքել 20-40-60 համադրությունը 60 նիշ ունեցող թվացույցի վրա, որից հետո, ի զարմանս ներկաների, այն բացվել է:
«Ցավոք, բովանդակությունը խիստ հիասթափեցնող էր. հին փաստաթղթեր, մի քանի բանկային չեկեր և մատուցողուհու նոթատետր, բոլորը 1977-1978թթ. թվագրությամբ»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, չհրկիզվող պահարանն ի սկզբանե պատկանել է Brunswick հյուրանոցին, որը բացվել է 1900-ականների սկզբին: 70 տարի անց հյուրանոցը փակվել է, իսկ պահարանն անցել է թանգարանին, որտեղ էլ և փակ վիճակում պահվում էր երկար տարիներ:












































