Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին, ասաց. «Երբ խոսում էիք բյուջե չհավաքագրվող հարկերի մասին, ասում եք՝ բնականաբար, այդ պակասող մասը պետք է հարկվի անուղղակի հարկերից: «Բնականաբար»-ի Ձեր վերաբերմունքը ինձ համար անհասկանալի է, որովհետև հարկման արդարացիությունը պետք է գա հարստությունը հարկելու գաղափարից: Տանելով դեպի անուղղակի հարկեր՝ ակնհայտորեն դուք մարդկանց սոցիալական վիճակն եք վատթարացնում՝ հատկապես նրանց, ում եկամուտը չի ավելանում այս փոփոխությամբ»:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում է գույքահարկի բազայի հաշվարկի փոփոխությունը. «Նաև շքեղության հարկի՝ անհասկանալի ծագման առանձնատների, շքեղ մեքենաների հարկման մասին քննարկում եղե՞լ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































