Ամերիկյան «Քարդաշյան ընտանիք» ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել, որտեղ կադրեր են նրա 16-ամյակի տոնակատարությունից: Հեռուստաաստղի Instagram stories-ին ուշադրություն է դարձրել Daily Mail-ը:
Լուսանկարներում երևում է կանաչ և նարդոսի երանգներով կրեմագույն ծաղիկներով տորթը և վարդագույն վարդերի փունջը: «Քիմբեռլիի քաղցր 16 տարիները», ասվում է ալբոմում լուսանկարի կողքի գրառման մեջ՝ 26 հոկտեմբերի 1996 թ. տարեթվի կողքին:
«Դեռ այն ժամանակ, մենք տորթը պատվիրում էինք Hansen’s Cakes-ից»,- պատմել է Քարդաշյանը սոցցանցում, նկատի ունենալով լոսանջելեսյան հրուշակարանը: Պարբերականի տվյալներով, Քարդաշյանների ընտանիքը մինչ օրս բոլոր տոնախմբությունների համար այս արտադրողից է տորթեր պատվիրում:














































