Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ պատասխան խաղում դարձել է գոլի հեղինակ, ռեկորդ է սահմանել:
26-ամյա հարձակվողը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ռեկորդ է սահմանել մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով։ Արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է 67 գոլի հեղինակ։
Այսպիսով, Մեսսին շրջանցել է Ռաուլին: Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար իսպանացի հարձակվողի արդյունքը 66 գնդակ է։ Սակայն եթե հաշվի առնել Ռաուլի ելույթները նաև «Շալկե»-ի կազմում, ապա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում նա ընդհանուր առմամբ աչքի է ընկել 71 անգամ:







































