Նյու Յորքում կենցաղային գազի պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի: Գազի պայթյունի հետևանքով փլուզվել էր 5 հարկանի շենք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Վիրավորվել է առնվազն 74 մարդ, այդ թվում՝ 8 երեխա: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի և 55 վիրավորի մասին:
Ինչպես նախկինում, նվազագույնը 10 մարդ համարվում է անհետ կորած: ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածների մեծ մասն ստացել են աննշան վնասվածքներ, նրանցից շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Այնուամենայնիվ, երկու մարդկանց վիճակը, ինչպես նախկինում, գնահատվում է ծայրահեղ:











































