ԱՄՆ-ի «Թրայբեկա» կինոփառատոնի կազմակերպիչները դադարեցնում են «Պուշկինը մեր ամեն ինչն է» ռուսական ֆիլմի ցուցադրման բանակցությունները «Գազպրոմ» ընկերության հետ: «Գազպրոմ»-ի վարչության նախագահի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովի խոսքով՝ ակնհայտ է, որ ամերիկյան կողմի դիրքորոշումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով:
Կուպրիյանովը հայտնել է, որ կոնցեռնը ծրագրում էր հովանավորել «Թրայբեկա»-ն և փառատոնին ներկայացնել Պուշկինի մասին փաստագրական ֆիլմի պրեմիերան, որի վրա աշխատանքն արդեն ավարտվում է: Կազմակերպիչները, սակայն, մերժել են:










































