Տապալված ծառն օգնել է Նիդեռլանդների իրավապահներին։ Դրա շնորհիվ հայտնաբերվել է երկրի պատմության մեջ ամենախոշոր թմրալաբորատորիաներից մեկը։ Այս մասին հաղորդում է Dutch News-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Նշվում է, որ փոթորիկը երկրի հարավ-արևմուտքում՝ Աուդ Վոսեմերում ծառ է տապալել։ Որոշ ժամանակ անց տեղի բնակիչները մաքրել են ճանապարհը, տարօրինակ հոտ զգացել և մերձակայքում պահեստ հայտնաբերել, որը, պարզվել է, կոկային մաքրելու լաբորատորիա է։
Մինչև ոստիկանության ժամանելը թմրադիլերները հասցրել են անհետանալ, այդ պատճառով ոչ ոքի չեն ձերբակալել։ Իրավապահների խոսքով՝ դա երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր լաբորատորիաներից է։










































