Հանրային վայրերում երաժշտական ելույթների որակը բարձրացնելու նպատակով Բրյուսելի իշխանությունները մետրոյում նվագել ցանկացող փողոցային երաժիշտների քասթինգ են կազմակերպել։
Գնահատվել են երկացանկը, գործիքներն ու տեխնիկան, ինչպես նաև երաժիշտների արտաքին տեսքը։ Նրանք կարող են նշել, թե որ ժամերին են ցանկանում ելույթ ունենալ։
Մեկ տարի ժյուրիի անդամները կհետևեն, թե ինչպես են ելույթ ունենում երաժիշտները։










































