ԱՄՆ Սենատի պրոֆիլային կոմիտեն չորեքշաբթի օրը հավանության է արժանացրել Ուկրաինայի օգնության և պատժամիջոցների մասին օրենքի նախագիծն այն անձանց դեմ, որոնց օրինագծի հեղինակները պատասխանատու են համարում երկրում ինքնիշխանության խախտման համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Օրինագծին կողմ են քվեարկել արտաքին հարցերով Սենատի կոմիտեի 14 անդամներ, դեմ են եղել երեքը: Օրինագիծը ներառում է ԱՄՀ բարեփոխումը: Փաստաթուղթը նաև նախատեսում է ակտիվների արգելափակում և այցագրային սահմանափակում պաշտոնատար այն անձանց դեմ, ովքեր «խախտել են Ուկրաինայի ինքնիշխանությունը» և երկրում անկարգությունների ընթացքում պատասխանատու են «մարդու իրավունքների խախտման համար»:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ՌԴ գործողությունները սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանը:








































