ԱՄԷ-ի լցանավերի վրա հարձակումն իրականացվել է դայվերների տեղադրած ականների միջոցով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Նորվեգիայի հետաքննությունը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը ծովային ականների մասին է, որոնք ջրի տակ ամրանում են նավերի մակերեսին։
Նշվում է, որ դեռ հայտնի չէ՝ որ երկրի քաղաքացիներն են կանգնած այդ հարձակման հետևում։
Տվյալ պահին հարձակումների հետաքննությունը դեռ չի ավարտվել։








































