Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է փոքր ՀԷԿ-երի դեմ բողոքող Արագածի բնակիչներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 6-ին հանդիպման է հրավիրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչների։ Հանդիպմանը մասնակցել է նաև տվյալ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիները հանդիպման էին ներկայացել բողոքի ակցիայի վայրից, որտեղ իրենց դժգոհությունն էին հայտնում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի աշխատանքից՝ գտնելով, որ դրանց գործելու ժամանակահատվածում գետի ջուրը չի հասցնում ինքնամաքրվել, ինչը բացասաբար է ազդում գյուղատնտեսական մշակաբույսերի և ծառերի վրա։

Նախարար Էրիկ Գրիգորյանը լսել է հանդիպմանը ներկայացած քաղաքացիներին և տեղեկացրել, որ խնդրի լուծման նպատակով իր հրամանով ձևավորված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի գործողությունների շրջանակներում ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ն իրականացնում է գետի ջրի ուսումնասիրություն։ Համալիր ուսումնասիրությունների վերջնական արդյունքներից հետո հնարավոր կլինի լուծումներ առաջարկել խնդրին։

Նախարարը նշել է, որ ներկայում Գեղարոտ գետի ջրի մոնիթորինգ իրականացնող խմբի կազմում նախարարության աշխատակիցներից բացի ընդգրկված Արագած գյուղի երկու բնակչին կներգրավեն նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք արդյունքների ամփոփման գործընթացներում։ Նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ խնդրին պետք է լուծում տրվի գործող օրենքների շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում