Thursday, 02 07 2026
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը չի հակասում Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին. Արցախի ԱԳՆ

Ֆրանսիական Վալ դ՛Ուազ դեպարտամենտի Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝ Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու մասին վճիռը խորը ափսոսանք է առաջացրել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։

«Տվյալ որոշումը կարող է սխալ քաղաքական ազդանշան դառնալ Ադրբեջանի համար, որը ֆրանսիական դատարանի վճիռն արդեն մեկնաբանում է որպես օժանդակություն Արցախի մեկուսացմանն ուղղված իր քաղաքականությանը։ Նմանատիպ զարգացումը, իր հերթին, կարող է առաջացնել հայ հանրության մտահոգությունը և ստվեր նետել Ֆրանսիայի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդի դիրքորոշման վրա։

Այդ կապակցությամբ կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը, որոշակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հակամարտության չկարգավորվածության պատճառով չսահմանափակվեն Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը։

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ո՛չ Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին, ո՛չ էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նրա միջնորդական ջանքերին։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության ժամանակավորապես չճանաչված լինելը չի նշանակում, որ պետք է սահմանափակվի նրա բնակիչների մասնակցությունը միջազգային համագործակցությանը։ Նմանատիպ համագործակցությանը չճանաչված պետությունների մասնակցության օրինականությունը հաստատվել է միջազգային արբիտրաժային պրակտիկայով և ճանաչվել միջազգային դատարանների կողմից։

Համոզված լինելով, որ քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և մարդկանց շփման համար պայմանների ստեղծումը կարևոր ներդրում են խաղաղության և կայունության ամրապնդման գործում, Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի Հանրապետության քաղաքացիները կարողանան լիակատար չափով օգտվել միջազգային համագործակցության առավելությունից՝ իրենց ներուժն իրացնելու համար։

Խորին երախտագիտություն ենք հայտնում Առնուվիլ քաղաքի քաղաքապետին և բնակիչներին, ինչպես նաև Արցախի քաղաքների և համայնքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի, ԱՄՆ, Բրազիլիայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքներին։

Ողջունում ենք Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի վճռականությունը՝ բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։

Չնայած Ադրբեջանի կողմից հարուցվող խոչընդոտներին, Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Այս կապակցությամբ արցախյան կողմը հետևողական քայլեր է իրականացնում ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,- նշված է մեկնաբանության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում