Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարի դեմ մեղադրանքներ ներկայացրած դատախազները հրաժարվել են հանել դրանք Դոմինիկ Ստրոս Կանի վրայից: Այս որոշումը կայացվել է Ստորս Կանի փաստաբանների հետ հանդիպումից հետո: Դատախազներն ու փաստաբանները հրաժարվել են բացահայտել իրենց հանդիպման մանրամասները:
Մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, համաձայն որոնց՝ մեղադրանքներն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում պետք է հանվեն, քանի որ սպասուհին, որի դեմ իբր իրականացվել էր հանցագործությունը, ստել է իր ցուցմունքներում:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ սպասուհու փաստաբանների՝ դատախազներին հետ կանչելու և բացարկ հայտարարելու մասին պահանջը մերժվել է: