Ե՞րբ է սպասվում Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղել են Զոհրաբ Մնացականյանին: Արտգործնախարարը նշել է, որ պայմանավորվածություն կա հայտարարելու հանդիպման նախանշված օրվա մասին, ու այդ հայտարարությունն անելու օրն արդեն մոտենում է: Իսկ թե երբ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը, այս հարցում դեռ հստակություն չկա:
Մնացականյանը պատասխանել է նաև վարչապետի երեկվա հարցազրույցում հնչած մտքերի ու դրանց վերաբերյալ Բակո Սահակյանի արած հայտարարության մասին հարցին: Մնացականյանն ասել է, որ թե՛ վարչապետը, թե՛ ինքը սերտ աշխատում են Արցախի իրենց գործընկերների հետ, և այդ աշխատանքն արտահայտում է այն քաղաքական գիծը, որը նշված է կառավարության կողմից ու վերաբերում է Արցախի՝ բանակցային սեղան վերադարձին: Լրագրողները նաև հարցրել են նախարարին, թե դավադիր պատերազմի վտանգ կա՞ հիմա:












































