Նրանք ,ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն, անընդհատ մտածում են պլանավորված հանդիպումների, գնումների ցուցակի մասին, հարկավոր է միայն մեկ բան անել. հեռախոսը մահճակալից հեռու դնել:
Ինը մարդուց ութը գիշերը բջջային հեռախոսը ձեռքի տակ են պահում և որպես զարթուցիչ են օգտագործում: Սակայն, փորձագետները անհանգստացած են` մարդու վրա դրանց ազդեցությամբ: Այն կարող է մարդկանց մոտ անքնություն և այլ խանգարումներ առաջացնել:
Մարդկանց մեծամասնությունն ավելի լավ է քնում, եթե հեռախոսը և էլեկտրական այլ սարքավորումներ ննջասենյակում չեն գտնվում:
Սակայն, հեռախոսների հետ կապված ամենամեծ խնդիրը դրանց լուսարձակումն է, որը հատկապես ուժեղ է լավ որակի էկրաններ ունեցող հեռախոսների մոտ: Դրանց պատճառով խաբկանք է ստեղծվում, թե այդ պահին ցերեկ է: Դա էլ թույլ չի տալիս մարդուն քնել:
Ահա թե ինչու քնից առաջ պլաշետից կամ հեռախոսից օգտվելը վատ է անդրադառնում քնի վրա:
Հեռուստատեսային էկրանները նույպես կապույտ լույս են արձակում, սակայն դրանք աչքին այնքան մոտ չեն գտնվում, ինչպես բջջային հեռախոսների արձակած լույսը, գրում է fedpost.ru-ն:











































