«Մենք սատարելու ենք ժողովրդի ընտրությանը: Մարզպետը պետք է զբաղվի իր աշխատանքով: Մարզպետը չի, որ պետք է որոշի, թե ով, որտեղ ինչ է անում: Եթե աշխատանքից դժգոհ են, կարող են կոնկրետ ներկայացնել, թե ինչ է արել քաղաքապետը, որը օրենքի շրջանակում չէ, կամ որը չի ծառայել ժողովրդին»,-անդրադառնալով նախօրեին Կոտայքի մարզպետի հայտարարությանը, թե Աբովյանում ՔՊ-ն ընդդիմություն է և ԲՀԿ-ն է քաղաքում իշխում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա հորդորեց մարզպետին ամպագոռգոռ հայտարարություններ չանել:








































