Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Վերջնագիր ուժայիններին. Փաշինյանի կոշտ հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ի կառավարության նիստում իհարկե ոչ ուղիղ, բայց փաստացի վերջնագիր է ներկայացրել ուժային կառույցների ղեկավարներին՝ նրանցից պահանջելով տեսանելի քայլեր Հայաստանի դեմ հայտարարված «հիբրիդային պատերազմի» դեմ, որի, այսպես ասած, սուբյեկտները, ըստ Փաշինյանի, փորձում են տարբեր մեթոդներով ստեղծել Հայաստանում անկառավարելիության, քաոսի և անպաշտպանության զգացում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է օպերատիվ տեղեկությունների մասին, ըստ որի՝ այդպիսի նպատակների համար ստեղծվելու են ինչ-որ սևազգեստ խմբեր: Նա հանձնարարել է ԱԱԾ և ոստիկանության պետերին կոշտ գործողություններով հակազդել և կանխել որևէ այդպիսի մտադրություն:

Փաստացի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ անց ունենա նույն մտահոգությունը կամ նույնաբովանդակ ելույթ, ապա այստեղ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ տրամաբանությամբ է նա իրենց պաշտոններին թողնելու ուժային կառույցների ղեկավարներին: Մյուս կողմից՝ խնդիրն ունի իհարկե հակառակ կողմ, և Փաշինյանի ելույթը ոչ թե դժգոհություն է ուժային կառույցների արդյունավետությունից, այլ գործնականում նրանց առաջ նոր խնդրի քաղաքական ձևակերպում կամ այլ կերպ ասած՝ ուժայինների գործողությունների կոշտացման քաղաքական և հանրային լեգիտիմացման նախաձեռնություն:

Փաշինյանի այդ ելույթը հաջորդում է ՀԱԿ ակտիվիստի հանդեպ բռնության միջադեպին և դրան ՀՅԴ հայտնի արձագանքին: Միևնույն ժամանակ, Փաշինյանի համար այն ավելի շուտ, այսպես ասած, մեկնակետային, հղման միջադեպ է, քանի որ գործնականում նա խոսում է լայն համատեքստի մասին, որի մասին վկայող այլ միջադեպերն ու գործընթացները շատ են, ընդ որում՝ «հայելային արտացոլումով», ինչի մասին մենք առիթ ենք ունեցել գրելու:

Ի՞նչ է դա նշանակում: Բռնության, ապակայունության, քաոսի տպավորության տեխնոլոգիան գործարկվում է ոչ միայն իշխանության հանդեպ «քննադատության» դիրքերից, այլ նաև հակառակը՝ իշխանության համակիր դիրքերից: Կամ, ինչպես ասում են՝ նկատելի է «պասերով խաղ» իրավիճակն ընդհանուր առմամբ քաոսային դարձնելու ուղղությամբ, մի կողմից՝ ընդդեմ Փաշինյանի և հեղափոխության դիրքորոշմամբ, մյուս կողմից՝ «հանուն Փաշինյանի» և հեղափոխության դիրքորոշմամբ: Այս երկու ծայրահեղությունները միմյանց սնուցելով՝ սնուցում են «կազմակերպված քաոսի» մարտավարությունը կամ հիբրիդային պատերազմը, որի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ուժայիններին տալով դրա դեմ պայքարի քաղաքական առաջադրանքն ու զուգահեռ՝ կոշտ գործողությունների լեգիտիմությունը:

Այն, որ տեխնոլոգիան, այսպես ասած, փոխադարձ սնուցման է, ակնարկում է նաև Փաշինյանը՝ հայտարարելով, որ ոչ մի նշանակություն չպետք է ունենա՝ բռնության կոչերը հնչում են իշխանության քննադատների՞, թե՞ համակիրների շրջանակից: Ասել, որ Փաշինյանը շոշափում է ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն հարց՝ նշանակում է չասել ոչինչ:

Միևնույն ժամանակ, խնդիրն այստեղ լոկ հանրային հոգեբանությունը և ինքնավստահությունը կազմակերպված քաոսի տեխնոլոգիայի ոտնձգությունից պաշտպանելը, ըստ այդմ՝ պետության դեմ փաստացի գործվող կամ պլանավորվող ներքին հարձակումը կանխարգելելը չէ: Այստեղ հարցն ունի առերևույթ ոչ հրատապ թվացող, սակայն խորքային առումով առանցքային մի շերտ: Դա քաղաքական համակարգի և օրակարգի արդիականացման խնդիրն է, որը կարող է տեղի ունենալ միայն հանրային «դիսկուրսի» փոփոխության պարագայում: Մինչդեռ հեղափոխությունից մեկ տարի անց մենք արձանագրում ենք իրավիճակ, երբ այդ «դիսկուրսի» մեխը բռնությունն է՝ իր «50 երանգներով», որը պարզապես քայքայում է քաղաքական արդիականացման օրակարգի սաղմնավորման որևէ փորձ:

Այդ իմաստով ձևակերպված խնդիրն ունի իր հրատապ, օպերատիվ և, իհարկե, ռազմավարական հեռահար թիրախները, ինչը պետք է ենթադրի մի կողմից՝ ուժային կոշտ հակահարված ուժային կառույցներից, մյուս կողմից էլ՝ բովանդակային «հակահարված» իշխանության քաղաքական «ստորաբաժանումներից»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում