«Մարտի 1-ի» զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար ձերբակալված ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն ինձ վրա դրական տպավորություն է թողել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Նա դրական տպավորություն է թողել ինձ մոտ, իր գործառույթները բարեխիղճ կատարել է, թե հիմա ինչն ոնց է, նախաքննությամբ պարզ կլինի, եթե մեղավոր է, պետք է պատասխան տա»,–ասաց նա։











































