Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, թե ինչի մասին են խոսել նա և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում հանդիպման ժամանակ: Զելենսկին այս մասին տեղեկացրել է 1+1-ի թղթակցի հետ առավոտյան վազքի ժամանակ, հունիսի 4-ին:
Նախագահի խոսքերով, հանդիպումը հրաշալի էր, և Ժան-Կլոդ Յունկերը «նորմալ տղա էր և շատ խելացի մարդ»:
«Կատակում էինք տղամարդկային թեմաներով, ինչի մասին չի կարելի խոսել: Շատ հիանալի հանդիպում էր: Չգիտեմ կարելի է այդպես ասել, ոչ դիվանագիտորեն. բարի, ջերմ, նորմալ, շատ խելացի մարդ: Նա ասաց, որ Ուկրաինան միշտ կարող է հույս դնել նրա անձնական աջակցությանը»,- ասել է Զելենսկին:
Նախագահը խոսել է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հետ հանդիպման մասին, որտեղ նա «խոսել է փողի մասին» և ակնարկել Ուկրաինային տրամադրվելիք նոր տրանշի մասին:
Հստակեցնող հարցին, թե հատկապես երբ կարելի է սպասել Ուկրաինայի համար տրանշին, Զելենսկին պատասխանել է, որ չի ցանկանում դատարկ խոստումներ տալ:











































