Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է բրիտանական Պորտսմութ քաղաք՝ մասնակցելու Նորմանդիայում, Լա Մանշի երկու կողմերում դաշնակից ուժերի ափ իջնելու 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հաղորդում է Independent-ը:
Դոնալդ և Մելանյա Թրամփները Պորտսմութ են ժամանել ուղղաթիռով:
Միջոցառումներին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 15 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրալիայի և Կանադայի վարչապետներ Սքոթ Մորիսոնը և Ջասթին Թրյուդոն:
Նրանցից բացի, արարողությունն իր ներկայությամբ հարգել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը հրաժեշտ կտա Թրամփին:
Միջոցառմանը մասնակցում են Երկրորդ համաշխարհային պատերազմի 300 վետերաններ: Կկայանա օդային շքերթ, որում ներգրավված են 24 հին և նոր ինքնաթիռներ:
Այնուհետև Թրամփը կավարտի իր եռօրյա այցը Մեծ Բրիտանիա և կուղևորվի Իռլանդիա և Ֆրանսիա:
https://twitter.com/PARoyal/status/1136221796380925952?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1136221796380925952&ref_url=https%3A%2F%2Fwww.interfax.ru%2Fworld%2F663824












































