ԱՄՆ պետդեպարտամենտը մինչև 5 միլիոն դոլար պարգև է առաջարկում Փհենյանի կողմից հակահյուսիսկորեական պատժամիջոցների խախտման վերաբերյալ տեղեկությունների համար:
Ինչպես հունիսի 5-ին հայտնել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը, համապատասխան ծանուցումն անգլերեն և չինարեն զետեղված է պետդեպարտամենտի Rewards for Justice («Պարգև արդարադատության համար») կայքում: Միացյալ Նահանգների կառավարությանը հետաքրքրող տեղեկատվությունը վերաբերում է նավթամթերքների և ածխի անօրինական մատակարարումներին, արտասահման հյուսիսկորեացի աշխատողների ուղևորություններին, ԿԺԴՀ այն առարկաների և ապրանքների առաքմանը, որոնք արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, սպառազինությունների արտահանմանն ու վերաարտահանմանը, փողերի լվացմանը, մարդու իրավունքների խախտումներին:
Պարգև է խոստացված նաև կիբեռհանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման համար, որոնք կատարվել են ԿԺԴՀ-ի ղեկավարության կարգադրությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:







































