«Հրայր Թովմասյանը ճիշտ չի ընկալել մեթոդը, քանի որ եթե խոսքը վերաբերում է վեթինգի գործընթացին, որն իրականացվում է անցումային արդարադատության շրջանակում, ապա այն ավելի բարենպաստ երևույթ է դատական իշխանության համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Սա այն ճանապարհն է, որը, ըստ նրա, պետք է կատարվի շատ արագ: Այն վիրահատական միջամտությունը, որը առաջարկել է վարչապետը, պատգամավորի խոսքով, պետք է վերականգնի վստահությունը դատական իշխանության նկատմամբ:






































