Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ ռուս զինվորականները զորավարժանքներից հետո չեն վերադարձել Ուկրաինա, չնայած Մոսկվայի հայտարարություններին, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքերով՝ հակամարտության սրման դեպքում ռուս զինվորականները երկու-երեք ժամվա ընթացքում կարող են հասնել մինչև Կիև: Պարուբին ընդգծել է, որ ուկրաինական ստորաբաժանումները պատրաստ են հետ մղել հարձակումը ցանկացած ուղղությամբ:
Նա նաև նշել է, որ այժմ Ուկրաինայի իշխանությունների համար առաջնային խնդիրն ազգային գվարդիայի ստեղծումն է:








































