Ավստրիան 2019-ի հունիսից հրաժարվել Է վարորդական վկայականի ստացման քննություններ ընդունել թուրքերենով: Այդ մասին հայտնել Է ORF հեռուստառադիոընկերությունը: Թուրքերենը մինչ այժմ Ավստրիայում օգտագործման հաճախականությամբ գերմաներենից հետո երկրորդ լեզուն Էր վարորդական իրավունքի քննություններ հանձնելիս:
Այժմ քննություն հանձնել կարելի Է սոսկ չորս լեզվով՝ գերմաներենով, անգլերենով, սլովեներենով եւ խորվաթերենով: Ավստրիայի իշխանությունները թուրքերենից հրաժարվելու պլանների մասին հայտարարել Էին 2018 թվականին: Սլովեներենը եւ խորվաթերենը 1955 թվականից գերմաներենին հավասար պաշտոնական լեզուների կարգավիճակ ունեն Ավստրիայի պետական ինքնիշխանության պայմանագրով՝ այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից գործածության համար, ուստիեւ պաշտոնական գործածության լիակատար իրավունք ունեն: Անգլերենն օգտագործվում Է որպես միջազգային լեզու: Իսկ քննությունները թուրքերենով հանձնելու իրավունքը եղել Է բացառություն, իսկ այժմ դիտվում Է որպես մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների սահմանափակում: Ուստիեւ որոշում Է ընդունվել հրաժարվել դրանից։






































