Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Սկսում են. ինչ է ստացվելու Հայաստանի աննախադեպ հայտից

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը անցկացրել են արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որը տեղ է ունեցել Կիպրոսի մայրաքաղաքում: Տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը եռակողմ հանդիպումից առաջ ասել է, որ իր այցի նպատակն այդ ձևաչափը նախաձեռնելն է: Փաստորեն կատարվել է առաջին քայլը, որը, անկասկած, գրանցելի է Հայաստանի հետհեղափոխական արտաքին քաղաքականության ակտիվում: Անշուշտ պետք է հասունացնել եռակողմ Վեհաժողովը՝ առաջին դեմքերի մասնակցությամբ: Առերևույթ, Հայաստան, Կիպրոս, Հունաստան եռակողմ ձևաչափը, այսպես ասած, տպավորիչ չէ աշխարհաքաղաքական բալանսի տեսանկյունից: Երեք պետությունն էլ ունեն համաշխարհային գործերին համեստ մասնակցություն: Մյուս կողմից, սակայն, սա այն դաշինքներից կամ ձևաչափերից մեկն է, որի առանցքում, հիմքում ընկած է քաղաքակրթական ամուր հիմք: Երեք պետություններն այդ իմաստով ունեն համաշխարհային քաղաքականության պատմա-քաղաքակրթական խոր հետք, որն այնքան ուժեղ է և արտահայտիչ, որ անկասկած լրացնում է պետությունների աշխարհաքաղաքական համեստությունը՝ ձևաչափին տալով առանձնահատուկ նշանակություն մի շարք ուղղություններում:

Անկասկած, առաջինն այստեղ թուրքական ուղղությունն է: Եռակողմ ձևաչափ են կազմում երկրներ, որոնք Թուրքիայի հետ ունեն պատմա-քաղաքական հարցեր: Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը փաստորեն ներկայացնում են ներուժը միավորելու հայտ, ինչն անկասկած բարձրացնելու է քաղաքական էֆեկտիվությունն ու կշիռը: իսկ նրբերանգն այստեղ այն է, որ Թուրքիայի հետ խնդիրներն ու հարցերը պարունակում են հենց քաղաքակրթական, արժեքային խորություն, բացարձակապես ծավալապաշտական և ագրեսիվ չեն, ինչը հավելյալ ուժ և առանձնահատկություն է հաղորդում եռյակին, միաժամանակ դրան տալով նաև միջազգային հարաբերությունների ավելի լայն դերակատարում: Այլ կերպ ասած, եռյակ ձևաչափը լոկ Թուրքիայի հետ հարցերն ու հարաբերությունը էֆեկտիվ պարզելու միջոց չէ, այլ այդ հարցերի միջազգային կշիռն ու նշանակությունը բարձրացնելու միջոց:

Այստեղ պետք է հաշվի առնել նաև հանգամանքը, որ եռակողմ ձևաչափի առաջին քայլերն անող պետություններից մեկը՝ Հայաստանը, ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ է, իսկ մյուս երկուսը՝ Կիպրոսն ու Հունաստանը ԵՄ անդամ, իսկ Հունաստանն անդամակցում է նաև ՆԱՏՕ-ին: Այդպիսով, Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափը յուրօրինակ շերտեր է պարունակում նաև աշխարհաքաղաքական այդ բևեռների համադրելիության տեսանկյունից՝ դառնալով աշխատանքային յուրօրինակ հարթակ: Անկասկած, այստեղ ընկնել երևակայության գիրկն ու ակնկալել, որ եռյակը պետք է կամրջի ներկայումս հակադրության մեջ գտնվող երկու բևեռները, մեղմ ասած՝ միամտություն է: Մյուս կողմից էլ, անհերքելի է այն, որ չնայած երկուստեք հակադրությանը, այդ բևեռներն իրենք բոլորովին միատարր չեն, բազմազան են շահերն ու ռազմավարությունները առանձին սուբյեկտների պարագայում: Ըստ այդմ, խնդիրն այստեղ աշխատանքային հնարավորինս լայն մեխանիզմների և հարթակների ձևավորումն է, որը թույլ կտա բազմաշերտ միջազգային հարաբերությունների ներկայիս բավականին անկայուն շրջափուլում տնօրինել բազմաֆունկցիոնալ հնարավորինս լայն մեխանիզմներ:

Հայաստան, Կիպրոս, Հունաստան ձևաչափը, այն կայանալու և կայուն գործընթացի և մեխանիզմի վերածվելու դեպքում, անկասկած կլինի այդպիսին, որը հաջորդ փուլում՝ իհարկե, դա գոնե առայժմ երկարաժամկետ հեռանկարի խնդիր է, պետք է դրվի գործակցության ձևաչափը ընդլայնելու խնդիր, բնականաբար, բովանդակային առավել ընդգրկուն հենքով: Համենայնդեպս, նոր աշխարհակարգի ձևավորման բավականին բարդ, երբեմն զգալիորեն ցավոտ միտումները մի շարք սուբյեկտների համար առաջացնելու են այսպես ասած՝ պատմական ոտքի տեղ գտնելու անհրաժեշտություն, որի վրա է սովորաբար կառուցվում ցանկացած նոր աշխարհակարգ: Այդ տեսանկյունից, Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը շատերի համար կարող են լինել ցանկալի գործընկեր: Իհարկե, դա կախված է նաև եռակողմ ձևաչափի համար կարևորագույն մի հանգամանքից ևս՝ ինչպես կկարողանա եռյակը կայանալուն զուգահեռ մատուցել իր քաղաքական նախագիծը ուժային արդիական կենտրոններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում