Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ծառայած ևս մեկ գեներալ հեռացվել է երկրի զինված ուժերից և համալրել պահեստազորի շարքերը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, պաշտպանության նախարարի հրամանով տարիքի պատճառով ծառայությունից հեռացվել և պահեստազորի շարքերն է համալրել Ադրբեջանի ԶՈւ ակադեմիայի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Նաջաֆ Գամբարովը:
Հաղորդվում է, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերից հեռացվել է 7 գեներալ:








































