Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը Բելգրադում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ ներառյալ վստահության մթնոլորտ ձևավորելու և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածության նվազման ուղղությամբ տարվող միջոցառումները։ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել դրական արդյունքների հասնելուն»։