Թուրքիան պատրաստ է տրամադրել փաստաթղթեր, որոնք վերաբերվում են Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջամիլ Չիչեքը:
Չիչեքի խոսքերով՝ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ ընդունել պատմական հանձնաժողովի եզրակացությունները:
Չիչեքը հերթական անգամ կրկնել է թուրքական այն թեզը, որ 1915թ. տեղի ունեցած «իրադարձությունները» ցեղասպանություն չեն և այդ ժամանակ «տուժել է» ոչ միայն հայ, այլ նաև թուրք բնակչությունը:









































