Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Քաղակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու ինքնախոստովանական ֆլեշմոբ է տեղի ունենում, ասում են՝ իրենք են ծեծել և պատրաստ են շարունակաբար ծեծել, և գնում հանձնվում են ոստիկանություն: Բռնությունը օնլայն տիրույթից տեղափոխվում է օֆլայն տիրույթ. Ձեր գնահատականը»,- ՄԻՊ Արման Թաթոյանին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Պատգամավորի խոսքով՝ լրագրող Գեղամ Մանուկլյանն է կոչ արել այդ հորդորները տարածել. «Կուզեի սրան անդրադառնայիք խոսքի, ԶԼՄ-ների ազատության կոնտեքստում: Իսկ «Երկիր մեդիա» անունով լրատվամիջոցը տարածել է այդ լրագրողի բռնության կոչի գրառումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































