Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Դուք մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին համարո՞ւմ եք քաղաքական հալածյալ, թե՞ ոչ»,- Արման Թաթոյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:
Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավասությունը, որպեսզի հայտարարի՝ կոնկրետ գործով անձը քաղաքական հալածյա՞լ է, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































