Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ ՔԿՀ-ներոմ գերբնակեցման խնդիր չկա, դուք՝ հակառակը: Նախարարությունը ծանոթ չէ՞ Ձեր զեկույցին»,- ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորը նշեց ևս մեկ հակասություն. «Նախարարությունը հայտարարում էր, որ առաջընթաց է գրանցվել քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, բայց մենք դրանից հետո ականատես եղանք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութերին, որոնցում հստակ էր, որ ՔԿՀ-ներում դեռ կան շատ լավ կազմակերպված հանցավոր խմբեր: Եվ այս առումով Դուք ցուցում եք տվել, որ հարցը կարելի է լուծել տեղաբաշխման միջոցով: Դուք քննարկե՞լ եք այս հարցը նախարարի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































