49-ամյա Մելանյա Թրամփը շատ ուշադիր է իր հագուստի նկատմամբ, իսկ պաշտոնական այցերի ընթացքում նորաձևության օգնությամբ նա փորձում է իր հարգանքն արտահայտել հյուրընկալող կողմին: Օրինակ, վերջերս Ճապոնիա այցի ժամանակ միջոցառումներից մեկին Միացյալ Նահանգների առաջին տիկինը ներկայացել է ավանդական ճապոնական գեղանկարչություն հիշեցնող ծաղկավոր ասեղնագործությամբ ճերմակ զգեստով:
Մելանյան պատրաստվել է նաև Մեծ Բրիտանիա կատարելիք այցին: Ցանցի օգտատերերն արդեն նշել է Dolce & Gabbana-ից նրբագեղ զգեստը և Herve Pierre ապրանքանիշի գլխարկը, որոնցով նա ներկայացել է Եղիսաբեթ II թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում կայացած հանդիպմանը:
ԱՄՆ առաջին տիկնոջ այս հանդերձանքն, առաջինն, իհարկե, նմանեցրել են արքայադուստր Դիանայի հանդերձանքներին, որի զգեստապահարանում սպիտակ մուգ կապույտ ներդիրներով հանդերձանքները մեկ անգամ չէ, որ հայտնվել են:

Ոճական նմանություն են հայտնաբերել նաև Քեյթ Ուինսլեթի «Տիտանիկ» ֆիլմի էկրանային հերոսուհու՝ Ռոուզի հետ, որը կապույտ օձիքով և գոտիով զգեստով է բարձրացել հայտնի զբոսանավ:

Հարկ է նշել, որ տեղի ավանդույթներին (այդ թվում՝ նորաձևության) հարգանքը Մելանյան ցուցադրել է Մեծ Բրիտանիայում լինելու առաջին իսկ վայրկյաններից: Այսպիսով, առաջին տիկինն ինքնաթիռի տրապից իջել է Burberry-ի վերնաշապիկով (ճիշտ է, կիսաշրջազգեստը եղել է ամերիկացի դիզայներ Մայքլ Քորսից): Իսկ Լոնդոն ժամանել է Gucci-ի բրիտանական մայրաքաղաքի տեսարժան վայրերի պրինտով զգեստով:









































