Աղջիկը, որը Ջասթին Բիբերի հետ եղել է «Լամբորջինիի» մեջ՝ Հարավային Ֆլորիդայում նրան ձերբակալելիս, New York Daily News-ին մեղադրում է զրպարտության մեջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ուսանող, մոդել և գործարար Շանտել Ջեֆրիսը փաստաթղթերը հանձնել է շրջանային դատարան: Հայցում ասվում է, որ հունվարի 23-ի դեպքից հետո թերթը հաղորդել է, որ հենց Ջեֆրիսն է եղել Բիբերի ու երգիչ Խալիլ Շարիֆի միջև արագության մրցակցության պատճառը. վերջինս եղել է «Ֆերարիի» ղեկին: Պարբերականը հաղորդել է նաև, որ աղջիկն ունեցել է դատվածություններ:
Վերջինս պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում ու հետագայում նման դեպքերի կրկնության բացառում:
Հունվարի 23-ին Բիբերին ու Շարիֆին կանգնեցրել էին փողոցային մրցարշավի ժամանակ արագությունը գերազանցելու համար:









































