Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Հնարավոր չեն ռեֆորմներ կամ տնտեսական աճ՝ առանց ցածր գնաճային միջավայրի. բարձր գնաճային միջավայրում ռեֆորմներ չեն լինում»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ ԿԲ-ն պատասխանատու չէ տնտեսական աճի համար. «Պատասխանատու է այդ միջավայրը ստեղծելու համար, իսկ մենք ապահովել ենք թե՛ ֆինանսական, թե՛ գների կայունություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































