Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը անդրադարձավ նաև ապահովագրական ոլորտում առկա խնդիրներին. «Ապահովագրական ընկերությունները կրում են ահռելի ֆինանսական բեռ և վճարում են մի բանի դիմաց, որի թերևս առաջին և միակ ներդրած մոդուլը աշխատում է խափանումներով և խոչընդոտում է ապահովագրական ընկերությունների աշխատանքը»:
Նրա խոսքով՝ չներդրված համակարգի պայմաններում ապահովագրական ընկերությունները արդեն 2 տարի է՝ վճարում են տարեկան 900 մլն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականից այդ գումարը կազմելու է տարեկան 1,5 մլրդ դրամ:
«ՀՀ ԿԲ-ի ակտիվ միջամտությամբ ԱՊՊԱ կարգավորման դաշտում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կտրուկ մեծացրել են ԱՊՊԱ շուկայի վնասաբերության մակարդակը, և շուտով այն կգերազանցի վնասաբերության թույլատրելի սահմանը՝ 80 տոկոսը»,- հայտարարեց Արմեն Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































