Tuesday, 14 05 2024
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Գործ ունենք քաղաքական անմեղսունակության հետ. Բաքվի հետ պետք է խոսել այն լեզվով, որ նա հասկանում է

Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցելության ֆոնին Ադրբեջանը շարունակում է վարել ապակառուցողական քաղաքականություն։ Եվ որքան էլ հայկական կողմը խոսում է խաղաղասիրության, Մոսկվայում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածման անհրաժեշտության մասին, Բաքուն շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու քաղաքականությունը։ Օրերս հակառակորդի կրակոցից զոհվեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանը, իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկն էլ ՀՀ ղեկավարի հանդեպ ֆիզիկական բռնության կոչ էր արել։

Սրան հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարության կոշտ արձագանքը, որով Հայաստանի արտաքին գերատեսչությունը դատապարտում էր իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանն ու դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Բնականաբար, մեր այս արձագանքին հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարության պատասխան արձագանքը, որով Բաքուն պատասխանատվությունը դրել էր հայկական կողմի վրա։

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն Ադրբեջանի ջղաձիգ պահվածքը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Եթե հիշում եք՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ ինքը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ուղղված են Ադրբեջանին և Մինսկի խմբին, ինչով և դիվանագիտական պրոցեսի մեջ հստակություն կմտցվեր։ Այնուհետև, վարչապետը նշեց, որ դեռ չի ստացել պատասխան»։ «Փաստորեն, ոչ միայն Ադրբեջանը պատասխան չի տվել, թե ինչու չի ցանկանում, որ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին, այլև Մինսկի խումբը որևէ պատասխան չի տվել, թե ինչու փաստացի մանդատը խախտելով Արցախը դուրս բերվեց բանակցությունների սեղանից։ Վիճակը մնաց առկախված, և Ադրբեջանը չի կարողանում որևէ այլ հարց քննարկել, քանի դեռ չկան այդ հարցերի պատասխանները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանն ընդգծեց. «Ըստ երևույթին ինչ-որ հույսեր են կապել, որ երբ Մինսկի խումբը գա տարածաշրջան, ինչ-որ պատասխաններ կլինեն։ Իսկ Մինսկի խմբի հայտարարությունից երևաց, որ էական ինչ-որ բան չի փոխվել։ Ադրբեջանը կարողացավ պարտադրել միայն այն, որ Մինսկի խումը նշի, որ Բաքվում հանդիպել են Արցախից ադրբեջանցի փախստականների հետ, ինչը եղավ իրենց հայտարարությունում»։

Ըստ քաղաքագետի՝ կա մի հանգամանք, որը նոր իրավիճակ է ստեղծում. «Այն է, որ Ադրբեջանը պնդում է, որ իրենց մոտ զոհ է եղել, իսկ Արցախն ու Հայաստանը կտրուկ մերժում են այդ հանգամանքը, այնուհետև Ադրբեջանը շարունակում է պնդել։ Այստեղ շատ հետաքրքիր էր մեր արտգործնախարարության հայտարարությունն այն մասին, որ շատ է ասվել, որ շփման գծում վերահսկողության մեխանիզմները դրվեն, որ նման վեճեր չլինեն։ Փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն ավելի կտրուկ ձևով այդ հարցը դրեց՝ առ այն, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականություն դառնան։ Սա, իհարկե, շատ կարևոր և հետաքրքիր հանգամանք է, և ես կարծում եմ՝ սա է պատճառը, որ Ադրբեջանը նորից այս ջղաձիգ շարժումներն անում է, որովհետև չունի պատասխան նաև այս հարցին, թե ինչու չի համաձայնում տեղադրել այդ մեխանիզմները»։

Մեր այն դիտարկմանը, թե հայկական կողմը խոսում է խաղաղասիրությունից, հումանիտար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունից, իսկ Բաքուն նման պահվածք է ցուցաբերում, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Պետք է համապատասխան վերաբերվել։ Արցախի պաշտպանության նախարարությունը խիստ հայտարարություն է արել՝ առ այն, որ եթե նման բաները շարունակական բնույթ կրեն, ապա անպատասխան չեն մնա, կպատժվեն։ Հիմա եթե այլ լեզու չեն հասկանում, պետք է խոսել այն լեզվով, որը հասկանում են։ Բայց մեզ համար պետք է պարզ լինի այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հայտնվել են դիվանագիտական փակուղու մեջ ու չգիտեն՝ ինչ անեն»։

Նկատեցինք՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտնվում է դիվանագիտական փակուղու մեջ, դիմում է ռազմական գործողություններին, Մանվել Սարգսյանն ասաց. «Ռազմական գործողությունների չի դիմում, ընդամենը սադրանքներ է անում։ Ռազմական գործողությունների այդպես հեշտ չէ գնալը։ Եթե հեշտ լիներ՝ Ադրբեջանը երբեք Հայաստանի հետ մեկ բառ անգամ չէր փոխանակի»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի դիվանագիտությունը ներկայումս միանգամայն համարժեք է գործում, տրված է բավականին կոշտ պատասխան։ «Նշված է, որ եթե իրավիճակի փոփոխություն տեղի ունենա դեպի վատթարացում, ապա դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի վրա։ Ադրբեջանն է, որ դրսևորում է իր նույն անհաշտ, մաքսիմալիստական, ապակառուցողական դիրքորոշումը՝ ասում է՝ կա՛մ ես կստանամ ստատուս-քվո անտե բելլում (մինչ պատերազմական ստատուս-քվո), այսինքն` դուք թղթով ինձ կվերադարձնենք այն ամենը, ինչ ես կորցրել եմ իմ իսկ սանձազերծած պատերազմի ժամանակ, կամ էլ ես նոր պատերազմ կսկսեմ, այլ բան Ադրբեջանը չի ասում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանի արտգործնախարարության արձագանքը միանգամայն տրամաբանական է և համահունչ իրավիճակին, համաքայլ ընթացող զարգացումներին։ «Ես կասկած չունեմ, որ դրա հետ մեկտեղ մեր զինված ուժերը պատշաճ զգոնությամբ հետևում են առաջնագծի իրավիճակին, որպեսզի Ադրբեջանը գայթակղություն կամ իլյուզիաների տեղ չունենա, որ կարող է հարցը լուծել ուժային տարբերակով։ Հայաստանն այս ճանապարհով, այո՛, լրջագույն քայլ է անում տարածաշրջանային կայունության, խաղաղության, անվտանգության ուղղությամբ՝ կանխելով պատերազմը։ Մենք տեսնում ենք և կան լուրջ կասկածներ, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք բերելու և պահպանելու ունակ կողմ չէ։ Այսինքն` մենք ինչ-որ տեղ գործ ունենք նաև քաղաքական անմեղսունակության հետ, որը պայմանավորված է ատելությունից բանականության մթագնության հետ»,- եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում