Պակիստանում տեղի բնակիչը գլխով մեկ րոպեում 155 հունական ընկույզ է կոտրել՝ հայտնում է Sky News-ը: Միջոցառումը տեղի է ունեցել Պունջաբում՝ երիտասարդական փառատոնի շրջանակում:
Հաղորդվում է, որ այդ արդյունքը դարձել է համաշխարհային նվաճում, որը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրացման:
Ռեկորդի հեղինակ է դարձել մարտարվեստով հետաքրքրված Մուհամմադ Ռաշիդը: Չի հաղորդվում, թե նրանից որքան ժամանակ է պահանջվել, որպեսզի նա սովորի այդքան արագ ընկույզները կոտրի գլխով:
Նախկին ռեկորդը սահմանվել է 2013-ի սկզբին, Նյու Յորքում: Այն ժամանակ Աշրիտա Ֆուրմանը մեկ րոպեում կոտրել էր 44 ընկույզ: Նրա ճակատը փաթաթված է եղել շարֆով, մինչդեռ պակիստանցին գործել է առանց որևէ պաշտպանական միջոցի:









































