Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Աբովյանը որբի գլուխ չի, որ ով ուզի, գա խուզի, գնա. Քարոզարշավը վերածվել է աքլորակռվի

Աբովյանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Աբովյանի համայնքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Սասուն Գրիգորյանին։

Ի՞նչ տրամադրություն է տիրում Աբովյան քաղաքում, կա՞ լարվածություն «Առաջին լրատվական»-ի հարցին համայնքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանը պատասխանեց․ «Լարվածություն կա։ Թեկնածուներից երկուսը՝ գործող քաղաքապետն ու մարզային իշխանության թեկնածուն սարքել են մի խրամատային իրավիճակ՝ իրար գնդակոծելով։ Մեկն ասում է՝ դու թալանել ես, սխալ ես վարվել, չարաշահել ես, մյուսը՝ ես չեմ արել։ Շեղվելով՝ այս ամենը վերածել են ընտրարշավի բուն թեմայից դուրս անձնական պայքարի։ Մենք գնում ենք մեր հունով, և խորհուրդ կտամ, որ դադարեն իրար քարկոծելը և հետ գան։ Մնացել է մի քանի օր, և պետք է ընտրությունները ճիշտ, արդար ու օրինական ճանապարհով հասցնենք իր ավարտին»։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ կատաղի պայքարը «Առաջին լրատվական»-ի հարցին համայնքապետի թեկնածուն պատասխանեց․ «Պայմանավորված է նրանով, որ նախկինն այդ ամբողջ մեխանիզմը փորձում է պահպանել։ Գործող քաղաքապետին ԱԺ երեք պատգամավորներ են հովանավորում, և իրենց կատաղի ամբողջ ներուժը մտցրել են քաղաք, որպեսզի ներկայիս քաղաքապետը մնա իր պաշտոնին։ Նորերը, որ եկել են, ասում են, որ իրենք են այս փոփոխություններն արել և իրենք պետք է այդ պտուղները քաղեն։ Սակայն այսքան տարի քաղաքում ոչ մի բան չարած մի խումբ մարդիկ հավաքվել են ու ներկայացնում են իրենց թեկնածուին։ Նշեմ, որ նորերը ոչնչով չեն տարբերվում նախկիններից։ Այս մարդիկ էլ կատաղի պայքար են մղում։ Այն փոփոխությունները, որ եղան անցյալ տարի, հուսով ենք, որ ընտրություններն արդար կանցնեն»։

Սասուն Գրիգորյանը նաև հավելեց․ «Աբովյանը որբի գլուխ չի, որ ով ուզի, գա խուզի, գնա։ Ժողովուրդը թմբիրից դուրս է եկել և լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում այսօր Աբովյանում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում