Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված տվյալների համաձայն՝ «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են: Լրագրողները Մուշեղյանից հետաքրքրվեցին, թե ինչի՞ արդյունքում են նրա եկամուտներն աճել 10 մլն դրամով, և ի՞նչ միջոցներով է նա նախորդ տարի թանկարժեք մեքենա գնել։
Հրաչ Մուշեղյանը պատասխանեց, որ քննիչի աշխատանքից զատ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում։
«Ես ինքս Արարատի մարզից եմ, գյուղից, այգիներ եմ մշակում։ Եթե հողի հետ աշխատում ես, վաստակում ես, նաև կարողանում ես տնօրինես, վայելես»,- ասաց նա։








































