ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ժամանել է Մեծ Բրիտանիա, առանձին հանդիպում չի ունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Թրամփը և Մեյը, ով թողնում է իր պաշտոնը շաբաթվա վերջում, կհանդիպեն հունիսի 4-ին նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում:
Կառավարության ղեկավարի ներկայացուցիչը հավաստիացրել է լրագրողներին, որ նման այցի համար պայմանավորվածությունները նորմալ են, և դա Միացյալ Նահանգների կողմից մերժում չէ։ Նշվում է, որ ղեկավարները ժամանակ կունենան ոչ ֆորմալ պայմաններում ինչ-որ բան քննարկելու համար։









































