Ռուսաստանում ԵԱՀԿ Մինսկի խումբը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը և հակամարտող կողմերի միջև երկխոսության նոր ուղիները: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Անհամբերությամբ սպասում ենք Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանում այսօրվա հանդիպմանը և Ֆրանսիայի հետ աշխատում են խաղաղ կարգավորման հարցերի վրա»,- գրել է Ուորլիքը:
Նա նշել է, որ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները հաստատում են, որ Հայաստանը ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Կշարունակենք փնտրել երկխոսության տարբերակներ» ,- գրել է Ուորլիքը:









































