Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Բուենոս Այրեսում կայանալիք 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի դեսպան կլինի: Ֆուտբոլիստը և Արգենտինայի մայրաքաղաքի ղեկավարները համապատասխան համաձայնության են հասել:
«Բուենոս Այրեսի բնակիչների համար մեծ պատիվ է, որ Մեսսին ընդգրկվեց մեր թիմում: Իսկ Լեոյին պատիվ կբերի երիտասարդների շրջանում սպորտի և սոցիալական զարգացման պրոպագանդան:
Մեսսին շատերի կուռքն է, պրոֆեսիոնալության մարմնացում: Նա օրինակ է ծառայում երիտասարդների համար»,- ասել է Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին:








































