ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և Twitter-ի իր էջում գրել է, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «սարսափելի է աշխատում»:
Թրամփը գրել է, որ Խանը, որը բոլոր առումներով ահավոր վատ է կատարում իր աշխատանքը, նաև «անբարյացկամ» վերաբերմունք ունի թագավորություն Թրամփի այցի առնչությամբ:
Թրամփը հավելել է, որ Խանն «անհաջողակ» է, որը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Լոնդոնում հանցավորության դեմ պայքարին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը, Մելանյան, պետական այցով ժամանել են Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ, Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Թրամփին ֆաշիստ է անվանել:











































